Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա «Գթության ոսկե շղթա» ֆիլմի պրեմիերան։
Սիդնեյի Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնում արդեն կայացել է նրա համաշխարհային պրեմիերան։ Ֆիլմն աստացել է քառասուն միջազգային մրցանակ:
Ֆիլմը պատմում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին, որոնց շնորհիվ Հայոց ցեղասպանությունից փրկվել էին և վերապրել էին հազարավոր հայեր, ասորիներ և հույներ: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան Վերնոն Ուելսը:
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ճանաչված պատմաբաններ և անկախ հետազոտողներ: Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում:
Ֆիլմի պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Մանվել Սարիբեկյանն է, սցենարի հեղինակները՝ Ջեյմս Ռոբինսը, Վալերի Գասպարյանը, ռեժիսորը՝ Արման Չիլինգարյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, կոմպոզիտորը՝ Արտաշես Քարթալյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Տիգրան Բաղինյանը։