Սեպտեմբերի 14-ին և 15-ին Երևանի «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները:
Միջոցառումը կմեկնարկի ժամը 12։00-ին և կտևի մինչև 19:00-ն։
Տեղի կունենա ցուցահանդես-վաճառք, տեղում հնարավորություն կլինի մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել արհեստագործական հմտությունները:
Միջոցառումն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: