Երևանի Կարապի լճի մոտ սեպտեմբերի 7-10-ը ցուցադրվում են Հայաստանի ազգային հերոս, շանսոնյե Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմեր, հաղորդում է «Ազնավուր» հիմնադրամը։
«Ազնավուրը կինոյում. հետահայաց ցուցադրություն» միջոցառումը նախատեսված է շանսոնյեի հարյուրամյակի կապակցությամբ:
Ազնավուրի՝ որպես ռեժիսորի, դերասանի և կոմպոզիտորի կինոժառանգությունը ներառում է ավելի քան 90 ֆիլմ։
Բացման արարողությանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին, ինչպես նաև Ազնավուրի երեխաները՝ Նիկոլան և Միշան։
Բացման արարողությունից հետո ցուցադրվել է Միշա Ազնավուրի «Շառլի հայացքը» վավերագրական ֆիլմը։