Երևանում նոյեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ կունենան հիթ շքերթների երաժիշտներ Սևակ Խանաղյանը, Խչոն և Գուֆը։
Chart Mix Project-ը հանդիսատեսին խոստանում է կենդանի երաժշտություն, լուսային էֆեկտներ և պայթյունավառ շոու։
Համերգը կմեկնարկի 19։00-ին։ Տոմսերը վաճառվում են 8000-30 000 դրամով։
Ավելի ուշ համերգի կազմակերպիչները հայտնել են, որ Գուֆը, որը պետք է մասնակցեր համերգին, չի կարողանա գալ Երևան անձնական պատճառներով։ Նրա փոխարեն CHART MIX-ին կաջակցի Գիո Պիկան։
Պիկան օսական ծագում ունեցող հայտնի արտիստ է, որը շատերին ծանոթ է «Աշխարհ» և «Որտեղով անցել ես դու» հիթերով։