Սեպտեմբերի 20-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կցուցադրվի Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» գրքի հիման վրա ստեղծված բեմադրությունը։
«Երկիր հայրենին» Դեմիրճյանի պատմական դրամաներից է, որ գրվել է 1939 թվականին։ Պիեսի գործողությունները կատարվում են XI դարի առաջին կեսին՝ Անի քաղաքում։
Բեմադրող ռեժիսորը Վահե Շահվերդյանն է, երաժշտական ձևավորողը՝ Արեն Օսիպյանը։ Սկիզբը՝ ժամը 18։30-ին է, տոմսերի արժեքը՝ սկսած 1000 դրամից։