Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 21-ին կանցկացվի հայկական գաթայի ավանդական փառատոնը։
«Առավոտյան միասին կմասնակցենք Գաթայի օրհնությանը, կվայելենք ազգային երգն ու պարը, իսկ հետո մեզ իրենց հնարքներով կզարմացնեն լարախաղացները։ Առիթ կունենանք միասին մեծ շուրջպար բռնելու և պարելու ազգագրական այլ պարեր, կվայելենք հրավիրված արտիստների կատարումները, կհավաքվենք երեկոյի ամենակարևոր հատվածի շուրջ` չափելու, կտրելու և համտեսելու ամենամեծ գաթան, որը լինելու է երեկոյի զարդը»,- նշել են կազմակերպիչները։
Փառատոնի ընթացքում ելույթ կունենան «Գաթա» խումբը, երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, ինչպես նաև երաժիշտներ Գևորգ և Դավիթ Խաչատրյանները։ Փառատոնը կմեկնարկի ժամը 12:00-ին։