Սեպտեմբերի 17-ին մեկնարկած «Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 22-ին մայրաքաղաքի Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Համերգը կմեկնարկի ժամը 20:00-ին, մուտքն ազատ է։
Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը, որը Երևանում անցկացվում է առաջին անգամ, կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Փառատոնի մեկնարկը տվել էր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։