Նոյեմբերի 8-ին և նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը։
Համերգների ժամանակ դաշնակահարը հանդես կգա հանրահայտ երաժիշտների հետ՝ կատարելով դասական և ջազային երաժշտություն՝ համեմված իմպրովիզներով։
Համերգին մասնակցում են Անդրեյ Իվանովը (կոնտրաբաս), Ալեքսանդր Սինգերը (հարվածայիններ), Եկատերինա Մոչալովան (դոմրա), Բորիսլավ Ստրուլևը (թավջութակ), Սոֆյա Տյուրինան (սաքսոֆոն):
Տոմսերը վաճառվում են 10 000-40 000 դրամով։