Թուրքեստան քաղաքում ղազախական երգերի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Թուրանի ձայնը» երաժշտական մրցույթում։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ում։
Փառատոնի կազմակերպիչները փառատոնի նպատակ են անվանել ղազախ հեղինակների ստեղծագործությունների հանրահռչակումը և «սրբազան Թուրքեստանի՝ որպես թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաքի հռչակումը»։
Մրցույթի մասնակիցները զուգերգով հանդես են եկել ղազախ արտիստների հետ, ապա կատարել են ղազախական երգ։ Փառատոնին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Բուլղարիայից և Կոսովոյից։
Հոկտեմբերի 15-16-ը Ղազախստանում անցկացվել էին հայկական մշակույթի օրեր։
Netflix-ը թողարկել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը
Netflix-ը թողարկել է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը, որը մանրակրկիտ հետևում է վեպի տառին,...