Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 15-ից Պոմպեյ այցելուների թիվը կսահմանափակվի, հայտնել է Правила жизни-ն՝ հղում անելով The Guardian-ին։
Կթույալտրվի օրը 20,000 այցելու, շրջանառության մեջ կմտնեն անվանական տոմսեր, գրում է աղբյուրը։
Հաղորդվում է, որ իշխանությունները փորձում են հաղթահարել զբոսաշրջիկների հոսքն ու պաշտպանել համաշխարհային ժառանգության վայրը։ Այս ամառ Պոմպեյ այցելել է ռեկորդային թվով՝ 4 միլիոն մարդ, իսկ մեկ կիրակի օր, երբ տոմսերն անվճար էին, այցելուների թիվը գերազանցել է 36 000-ը։
«Մի շարք որոշումներ ենք մշակում, որոնք ուղղված են քաղաքի վրա մարդկային բեռի թեթևացմանը, որը կարող է վտանգ ներկայացնել ոչ միայն հենց այցելուների, այլև նման բացառիկ և փխրուն ժառանգության համար»,- ասել է Պոմպեյի հնագիտական թանգարանի տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը։
Մյուս շաբաթվանից տոմսերի վրա կնշվի այցելուի ամբողջական անունը և կվաճառվի 20 000-ից ոչ ավել տոմս։ Բացի այդ, ամռանը կգործեն ժամանակային ինտերվալներ։
Երկրաբանական թանգարանում ցանկանում են խրախուսել զբոսաշրջիկներին այցելել այլ վայրեր, ինչպիսիք են Ստաբիան և Բոսկոռեալեն։
Պոմպեյը հին հռոմեական քաղաք է, գտնվում է Նեապոլից ոչ հեռու։ Այն անհետացել է մեր թվարկության 79 թվականին՝ Վեզուվի ժայթքման հետևանքով։ Նրա տեղում այժմ գտնվում է երկրաբանական պարկ, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։