Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը կայանալիք Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառին, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հայկական տաղավարում կցուցադրվեն շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ:
Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որն սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:
Հայաստանն Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառին առաջին անգամ մասնակցել էր 2023 թվականին: