«Տիտանիկի» աստղեր Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը հանդիպել են «Հզորը» նոր ֆիլմի պրեմիերային, որում գլխավոր դերը խաղում է Ուինսլեթը։ Նա նաև ֆիլմի պրոդյուսերն է, գրում է Pravilamag.ru-ն։
Դի Կապրիոն բեմ է բարձրացել և ներկայացրել դերասանուհուն՝ նրան անվանելով «իր սերնդի մեծագույն տաղանդներից մեկը»։ «Հզորը» ֆիլմը պատմում է ամերիկացի լուսանկարիչ Լի Միլլերի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդիսացել է Vogue ամսագրի թղթակիցը։
«Քեյթ, իմ սիրելի ընկեր, քո աշխատանքն այս ֆիլմում իսկապես փոխակերպող էր: Ես շարունակում եմ հիանալ քեզնով, քո ուժով, ազնվությամբ, տաղանդով և կրքով ստեղծածդ յուրաքանչյուր նախագծի հանդեպ: Այնպես որ, առանց ավելորդ հապաղելու, իմ սերնդի մեծագույն տաղանդներից մեկը՝ միակ ու միակ Քեյթ Ուինսլեթը»,- ասել է նա:
Ուինսլեթը բեմ է բարձրացել բուռն ծափահարությունների ներքո և ասել․ «Ես հիմա չեմ կարող նույնիսկ Լեոյին նայել, այլապես կարտասվեմ»:
«Տիտանիկից» հետո դի Կապրիոն և Ուինսլեթը նկարահանվել էին «Հեղափոխական ճանապարհ» ֆիլմում՝ 2008 թվականին։ Այս դերի համար Ուինսլեթն ստացել էր «Ոսկե գլոբուս» մրցանակ։
Ապրիլի 18-ին Variety-ն հայտնել էր, որ Մարտին Սկորսեզեն պատրաստվում է նկարահանել Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ, որի գլխավոր դերում հանդես կգա դի Կապրիոն։