78-ամյա դերասան Սիլվեստր Ստալոնեն բարեգործական աճուրդում 410 000 դոլարով վաճառել է իր հեղինակած կտավը, գրում է Daily Mail-ը։
Նրա աշխատանքը գրեթե ամբողջ պատի չափի կտավ է, որը լցված է վառ կանաչ, դեղին և կարմիր երանգներով։
Կտավից ստացած միջոցները դերասանը կփոխանցի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում հետազոտություններին։
Instagram-ի գրառման մեջ դերասանը կիսվել է ևս մեկ օրիգինալ ստեղծագործությամբ՝ բացահայտելով, որ սկսել է նկարել 9 տարեկանից։