80 տարեկանում մահացել է ամերիկացի սցենարիստ և ռեժիսոր Ջիմ Աբրահամսը, հայտնում է Hollywood Reporter-ը։
Նա մահացել է բնական մահով՝ Սանտա Մոնիկայի իր տանը, ասել է նրա որդին՝ Ջոզեֆը: Աբրահամն ունի կին՝ Նենսին, երեք երեխա և թոռներ։
Ջիմ Աբրահամսը ծնվել է 1944 թվականի մայիսի 10-ին՝ Վիսկոնսինում։ Համալսարանում սովորելու ընթացքում նա ծանոթացել է Դեյվիդ և Ջերի Ցուկեր եղբայրների հետ։ 1971 թվականին նրանք հիմնել են Kentucky Fried Theatre-ը և կատարել են նմանակումների էսքիզներ, իսկ մեկ տարի անց տեղափոխվել են Լոս Անջելես։
Եռյակն արտադրել է այնպիսի հայտնի կատակերգություններ, ինչպիսիք են «Ինքնաթիռ», «Մերկ ատրճանակ», «Հույժ գաղտնի» և «Անխիղճ մարդիկ»:
80-ականներին Աբրահամսն աշխատել է մենակ։ Նա նկարահանել է «Մեծ բիզնես» ֆիլմը, ինչպես նաև պրոդյուսեր Ջոն Ուոթերսի Cry Baby ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Ջոնի Դեփն էր:
1994 թվականին ռեժիսորը կնոջ հետ հիմնել է The Charlie Foundation թերապիայի հիմնադրամը, որն օգնում է պայքարել էպիլեպսիայի և այլ խանգարումների դեմ։