Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 29-ին տեղի կունենա համերգ, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունները։
«Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով համերգին կհնչեն «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Մի կաթիլ մեղրը», «Գործուղում առողջարան», «Տերը», «Լիրիկական երթ», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ» ֆիլմերի երաժշտությունները։
Դիրիժորը Հարություն Արզումանյանն է։