Դեկտեմբերի 26-ին և 28-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում Հայաստանում առաջին անգամ «Ձյունե թագուհու պատմությունը» խորագրով սառցե հեքիաք-ներկայացում տեղի կունենա։
Հեքիաթ-ներկայացումն ստեղծվել է գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի հիման վրա, նախատեսված է երեխաների և մեծահասակների համար։
Շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի և Եվրոպայի չմշկորդները, գեղասահորդները։
«Ձյունե թագուհու պատմությունը» փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, որը փնտրում է իր ընկերոջը՝ Կային, ում առևանգել է ձյունե թագուհին։
Նեկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի երաժշտությամբ, կլինեն լուսային էֆեկտներ։ Շոուն կանցկացվի անգլերենով։
Տոմսերը վաճառվում են 6000 դրամից սկսած։