Դեկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուսի վալսերը։
«Տարեվերջյան տոնական երեկոն կլինի կախարդական հնչյունների և վիեննական դյութիչ միջավայրի ներքո։ Շտրաուսի հանրահայտ վալսերը նրբագեղ պարերի ուղեկցությամբ կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։
Համերգից առաջ համերգասրահի ճեմասրահում տեղի կունենա տոնական դիմակահանդես, որտեղ յուրաքանչյուր հյուր կվայելի մեկ բաժակ նրբաճաշակ շամպայն։
Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը 5000-25 000 դրամ է։ Կազմակերպիչները խորհուրդ են տալիս համերգին գալ դասական հագուստով։