Դեկտեմբերի 26-ին Երևանում տեղի կունենա «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե շոուի պրեմիերան՝ առաջին համաշխարհային մասշտաբով սառցե ներկայացումը Հայաստանում։ Ներկայացումը կցուցադրվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։
Անգլերենով ներկայացումը հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» համանուն հեքիաթի վրա։ Երևանյան պրեմիերայից հետո թատերախումբը շրջագայության կմեկնի Եվրոպա։
Սառույցի վրա գործողությունը կծավալվի Էդգար Գյանջումյանի երաժշտության ներքո։ Շոուում հանդես կգան գեղասահորդներ Հայաստանից և Եվրոպայից։ Գեղասահորդների օրիգինալ, ոճային, վառ զգեստներն ստեղծել է Հայաստանի լավագույն զգեստների դիզայներ և «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը։
«Ամանորյա հեքիաթը պատմում է ջերմ սիրո և ընկերության մասին, որը կարող է սարեր շարժել իրենց ճանապարհին, և ոչ մի համընդհանուր չարիք չի կարող դիմակայել նրանց. սա հրաշք է, որին դուք հավատում եք»,- ասվում է նկարագրության մեջ:
Ներկայացումը կսկսվի ժամը 19:00-ին և կտևի 1,5 ժամ։ Տոմսերի արժեքը 6000-25 000 դրամ է։
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Շտրաուսի վալսերը
Դեկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուսի վալսերը։ «Տարեվերջյան տոնական երեկոն կլինի...