Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերում կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում, հայտնել են ՌԴ մշակույթի նախարարությունից:
«Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ «Շչելկունչիկ» բալետը կարելի է տեսնել 4 երկրի կինոթատրոնների ուղիղ եթերում»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
Նշվում է, որ առաջիկայում, ընդհանուր առմամբ, բալետը կցուցադրվի աշխարհի 112 քաղաքների ավելի քան 300 կինոթատրոններում։
Բալետը Երևանում դեկտեմբերի 30-ին կցուցադրվի «Սինեմա սթար» կինոթատրոնում՝ ժամը 20։00-ին։ Տոմսի արժեքը 4000 դրամ է։