Armenia Today-ն ընտրել է երևանյան ամենանշանակալի օպերային ներկայացումները, որոնք արժանի են ընթերցողի ուշադրությանը և կզարդարեն հունվարյան երեկոն։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 5-ին կներկայացվի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը՝ երկու գործողությամբ։
Բեմադրող բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան:
Երաժշտական խմբագիր՝ Անուշ Կարապետյան։
Սկիզբը՝ ժամը 18:00-ին, տոմսի արժեքը՝ 5000-20000 դրամ։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 10-ին կցուցադրվի Շառլ Ազնավուրի «Տուլուզ-Լոտրեկ» մյուզիքլը երկու գործողությամբ։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, բեմադրիչ՝ Արմեն Մելիքսեչյան։
Կազմակերպիչ՝ Մադաթ Ավանեսով։
Սկիզբը՝ ժամը 19:00-ին, տոմսի արժեքը՝ 5000-15000 դրամ։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 11-ին կցուցադրվի Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը երկու գործողությամբ։
Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան։
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան։
Պարուսույց – Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ալեքսեյ Ֆադեեչև:
Սկիզբը՝ ժամը 18:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ։
Հունվարի 16-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան երեք գործողությամբ։
Ներկայացման երաժշտական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը։
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան։
Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ։ Սկիզբը՝ ժամը 19։00-ին։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 24-ին կբեմադրվի Ջակոմո Պուչինիի «Լա Բոհեմ» օպերան չորս գործողությամբ։
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիդե Մասիլիա (Իտալիա):
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, պարուսույց՝ Նարինե Ոսկանյան։
Սկիզբը՝ ժամը 19։00-ին։ Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 26-ին կցուցադրվի Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան չորս գործողությամբ։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան Բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան։ Սկիզբը՝ ժամը 18:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ։
Հունվարի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան երեք գործողությամբ։
Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան։
Բեմադրող ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան։ Պարերի բեմադրիչ՝ Վիլեն Գալստյան։
Սկիզբը՝ ժամը 19։00-ին։ Տոմսերի արժեքը՝ 5000 -15000 դրամ։