Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի երևանյան պրեմիերան, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը, հավելել են ԿԳՄՍՆ-ից։
«Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը»,- ասված է հրապարակման մեջ։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառել էր ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի և կինոռեժիսոր Փարաջանովի հարյուրամյա հոբելյանները։ Երևանում հունվարի 9-ին բացվել էր կինոռեժիսորի հուշարձանը։ Փարաջանովի հարյուրամյակը նշվել էր նաև Թբիլիսիում։
Armenia Today-ի ընտրանիում են Փարաջանովից մեջբերումներ, որոնք նկարագրում են նրա կյանքը և ստեղծագործական ուղին։