Այսօր Մալթայում կայացած Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի սան Էլլադա Ալավերդյանը 800մ վազքատարածությունում հաղթող է դարձել և կանգնել պատվո հարթակի վերին աստիճանին։
Այս մասին հայտնում են Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցից:
Մարզադպրոցը շնորհավորում է Էլլադային և նրա մարզիչ Գոռ Ներկարարյանին՝ ցանկանալով նոր հաղթանակներ։