Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը և ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հանդիպել են Արցախից տեղահանված բասկետբոլի մարզիչներին, հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիա։
Մարզիչները հայտնել են, որ փորձելու են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում և այս օրերին ակտիվ կապի մեջ են Արցախից տեղահանված իրենց սաների հետ:
Սուրեն Զոհրաբյանը հանդիպումից հետո նշել է․ «Քննարկել ենք, թե ինչ ուղիներով կկարողանանք համագործակցել և օժանդակել նրանց աշխատանքի հետագա ընթացքը: Մարզիչներից Գևորգ Շահնազարյանը, ով երկար տարիներ աշխատում է տղաների և աղջիկների հետ, տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները՝ մի կողմ թողնելով տան իրերը։ Նա ավտոմեքենան բարձել է գնդակներով և ընտանիքի հետ շարժվել դեպի Երևան: Այս քայլ ցույց է տալիս, թե մարզիչը որքան նվիրված է իր աշխատանքին: Մենք կփորձենք աջակցել նրանց այս դժվարին փուլը հաղթահարելու համար»:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Ձեր գործունեությունը վնասում է ԵՄ հեղինակությանը․ EAFJD-ն բաց նամակ է հղել Միշելին
Եվրոպայի հայ դատի հանձնախումբը (EAFJD) բաց նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ անընդունելի համարելով նրա կողմից Ադրբեջանի նախագահ...