Սենատոր Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառին հրավիրել է աղոթքով հանդես գալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բացման նիստին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)
Հանձնախումբը հայտնում է, որ Արամ Ա-ն հյուրընկալվելու է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տանը՝ նիստից առաջ կատարելով բացման աղոթքը։
Առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում և կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ:
2022 թվականի սեպտեմբերին Արամ Ա-ն ընտրվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։