Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի և Շրջակայքի Հայոց թեմական կառույցների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ներկա աշխարհի պայմաններում թեմական կառույցները վերանորոգելու ու վերակազմակերպելու անհրաժեշտությունը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը:
Նա ընդգծել է, որ շրջակա պայմանները մնայուն փոփոխության մեջ են, նոր մտահոգությունների ու մարտահրավերրների առջև են ու չեն կարող նույն ձևով շարունակել համայնքի կյանքը:
Գաղութների կառույցների վերակառուցման գործում Արամ Ա-ն շեշտել է հատկապես երիտասարդության դերը: