Հայազգի Աննա Հովսեփյանը և Թոնի Դիրան Օքմենը Բելգիայում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած տեղական ընտրությունների արդյունքում ընտրվել են Բրյուսելի մունիցիպալ խորհուրդների (ավագանի) անդամներ, հայտնում է BelgaHay ռադիոկայանը։
Բելգիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցել է ավելի քան 40 հայազգի թեկնածու։ Հովսեփյանն ընտրվել է Ջեթում, Օքմենը՝ Զավենտեմում։
Հովսեփյանը (MR VLD կուսակցություն) Ջեթում ստացած ձայների թվով երրորդն էր՝ Բրյուսելի ֆինանսների և բյուջեի նախարար Սվեն Գացից և խորհրդի անդամ Ջենիֆեր Ջեսկիերսից հետո։ Այս արդյունքը նրան ապահովում է ղեկավարի պաշտոն խորհրդի ոլորտներից մեկում, որը նա կստանձնի դեկտեմբերի 1-ից:
Օքմենն առաջադրվել էր բաց ֆլամանդական լիբերալների և դեմոկրատների (Open VLD) ցուցակով: