«Տնտեսական ազատության ինդեքս 2020» զեկույցի հրապարակումից առաջ Armenia Today թիմը որոշել է հիշել այն գնահատականները, որոնք կազմակերպության փորձագետները տվել են Հայաստանին և նրա մերձավոր հարևաններին 2019 թվականին:
Ըստ Heritage Foundationհետազոտական կենտրոնի հրապարակած 2019 թվականի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի` Index of Economic Freedom, Հայաստանը 180 երկրների շարքում զբացեղնում էր 47-րդ տեղը և դասվում չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքին, առաջ անցնելով ԵՄ անդամ 8 երկրներից:
Հայաստանի ընդհանուր միավորը 2018 թվականի համեմատ նվազել էր 0.1 կետով։ Հետազոտության հեղինակները դա կապում էին այնպիսի ցուցանիշներինվազման հետ, ինչպիսիք են «ֆիսկալ ազատությունը», «կառավարության մասնակցությունը» տնտեսական ազատությունների ապահովմանը և դատական համակարգի արդյունավետությանը:
Ընդ որում, ուժեղացել էին Հայաստանի դիրքերը ինդեքսի հետևյալ ցուցանիշներով՝ «սեփականության իրավունք», «աշխատանքի ազատություն», «մոնետար ազատություն» և «առևտրի ազատություն» ։
Նշենք, որ 2019 թվականի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը պահպանել էր ն2018 թվականի դիրքերը։ Մեր երկիրը, ինչպես և անցյալ տարի, դասվում էր չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկրների շարքին։
Index of Economic Freedom 2018-ի նախորդ տարվա զեկույցում՝ 2018-ի իրադարձությունները գնահատվել էին որպես մեծ քայլ տնտեսական ազատության ճանապարհին ։
Նշենք, որ Վրաստանը ցուցակում զբաղեցրել էր 16-րդ տեղը։ Վրաստանի գնահատականը նվազել էր 0,3 կետով, այն պահպանել էր 16-րդ տեղը 180 երկրների շարքում։
Ադրբեջանն ու Թուրքիան ճանաչվել էին չափավոր ազատ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 60-րդ և 68-րդ տեղերը: Ռուսաստանը և Իրանը տնտեսապես ճանաչվել էին հիմնականում անազատ երկրներ և վարկանիշում զբաղեցնում էին համապատասխանաբար 98-րդ և 155-րդ տեղերը:
«Հիմնականում անազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում էին Իրանը (155-րդ տեղ), Մոլդովան (97-րդ տեղ), ՌԴ-ն (98-րդ տեղ), Բելառուսը (104-րդ տեղ), Ուզբեկստանը (140-րդ տեղ), Ուկրաինան (147-րդ տեղ):
Տնտեսական ազատության ինդեքսը (Index of Economic Freedom) համակցված ցուցանիշ է և դրան ուղեկցող վարկանիշ, որը գնահատում է աշխարհի երկրներում տնտեսական ազատության մակարդակը։ Հրապարակվում է ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի կողմից՝ The Wall Street Journal գործարար պարբերականի հետ համատեղ։