Նախորդ տարի դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9 % և 16.4 % գնաճերը:
Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:
Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Մրգի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 4.9% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: Հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 9.1%, 9.5%, 9.7%, 13.4% և 23.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6%, 2.7%, 1.5%, 1.3% և 2.9%-ով:
Ըստ վիճակագրության՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 6.9% և պանրի 13.4%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.1% և 2.8% գնաճ:
Ձվի գինը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել է 12.7 %-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.0 %-ով։
2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 31.4% գնաճ, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:
Ըստ ԱՎԿ-ի՝ 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4%, սուրճի, թեյի, կակաոյի 0.5% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: