Նախորդ տարվա դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.0 %, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:
Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մաքրող, լվացող միջոցների՝ 0.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կահույքի և կահավորանքի, վառելանյութերի և քսանյութերի ՝ 0.4%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.5%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.7%, ոսկերչական զարդերի՝ 1.3%, հագուստի 2.3% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ միաժամանակ, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.2 %-ով, գորգերինը և հատակի ծածկերինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ գրասենյակային պարագաների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8 % և 1.1%-ով։
2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3% և 50.4%, իսկ հունվար-դեկտեմբերին 2020թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 31.9% և 24.5% գնաճ։