Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 0.4% գնաճ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայություններինը՝ 0.2%-ով, տրանսպորտային ծառայություններինը՝ 0.5%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2.0% թանկացմամբ), սպասարկման ծառայություններինը՝ 0.7%-ով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 2.6%-ով։
Ըստ վիճակագրության՝ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կրթության, կապի, իրավաբանական, հանգստի և
մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը նախորդ ամսվա
համեմատ մնացել է անփոփոխ։