Հայաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել է փետրվարի 15-ի դրությամբ հայկական դրամի նկատմամբ տարադրամի փոխարժեքները:
Ըստ Կենտրոնական բանկի՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 479.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.20 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.68 դրամ՝ նվազելով 0.09 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 2.49 դրամ։