Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցնում աշխատաշուկայի կայունության գլոբալ ինդեքսում:
Whiteshield Partners խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է գլոբալ ռազմավարությունների և պետական քաղաքականությունների մշակման գործում, ներկայացրել է 2022 թվականին աշխատաշուկայի կայունության գլոբալ ինդեքսը (Global Labour Resilience Index, GLRI), փոխանցում է ТАСС-ը:
GLRI 2022 ինդեքսը թույլ է տալիս գնահատել, թե որ երկրներն են առավելագույնս պատրաստ զբաղվածության ոլորտում: Խոցելիության կառուցվածքային գործոնների հետ մեկտեղ զեկույցում ներկայացված է երկրների վարկանիշը՝ ճգնաժամերի հետևանքները հարթելու, դրանցից հետո վերականգնվելու, աշխատատեղեր ստեղծելու և հետագա հեռանկարներին հարմարվելու ունակությամբ:
Տարածաշրջանային վերլուծությունը ցույց է տալիս, որ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներն ունեն աշխատաշուկայի կայունության մեծությամբ չորրորդ մակարդակը ՝ վերջին հինգ տարում ցույց տալով դրա կայուն բարելավումը:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը (59,7 միավոր), որին հաջորդում են Վրաստանը (59,4) և Ղազախստանը (59,3), Թուրքիան և Հայաստանը համապատասխանաբար զբաղեցնում են GLRI վարկանիշներով չորրորդ և հինգերորդ տեղերը, որոնք համապատասխանաբար ունեն 58,0 և 57,2 միավոր:
Տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներն են գրանցել Ղրղզստանը (55,7) և Տաջիկստանը (50,2): Ադրբեջանի վարկանիշը կազմել է 56,9 միավոր։
Whiteshield Partner ընկերության GLRI ինդեքսը ներկայացվում է ամեն տարի Դավոսում և ծառայում է որպես ուղեցույց՝ պետական և մասնավոր հատվածների համար։