Փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 5.4%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում (այդ թվում մայրաքաղաքում) 2022թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.4%-ով, 2-ում գրանցվել է 0.2% գնանկում, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2022թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.7% գնաճ: 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 31.2%-ով և 44.6%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 3.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.1% գնաճ: