Россельхознадзор-ը 2022 թվականի մարտի 5-ից վերացնում է նախկինում սահմանված սահմանափակումները և վերսկսում է 9 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից բանջարեղենային արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:
Ինչպես հաղորդում Է գերատեսչության մամուլի ծառայությունը, ներմուծումը թույլատրված է ամբողջ տարածքից՝ առանց հաշվի առնելու արտադրող ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակումները:
Թույլատրվում է Հայաստանից և Ադրբեջանից լոլիկ ներմուծել, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից՝ լոլիկ և պղպեղ, Թուրքիայից՝ լոլիկ, պղպեղ և սմբուկ, իսկ Եգիպտոսից՝ կարտոֆիլ:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է վերոնշյալ երկրների բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով ազգային կազմակերպությունների կողմից ներկայացված ռեգիոնալիզացիայի, ինչպես նաև ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների բուսասանիտարական պահանջների խախտումները թույլ չտալու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքներով: