ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները 2022թ․ հունվարը 2021թ․ հունվարի համեմատությամբ․
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.6 %–ով։
Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -0.9 %–ով։
Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 25.1 %–ով։
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝
Սննդամթերքի արտադրության ծավալը 17.9 %-ով,
Խմիչքների արտադրության ծավալը՝ 26.5 %–ով,
Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 1.9 %-ով,
Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.7 %-ով,
Հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 32.0 %-ով,
Հագուստի արտադրության ծավալը՝ 8.7 %–ով,
Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ 46.4 %-ով,
Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունը՝ 87.1 %-ով,
Կրճատվել է
Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.9 %–ով,
Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ -19.9 %-ով,
Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.6 %-ով։