Մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 2.1%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1 %-ով: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից:
2022թ. փետրվարին հունվարի համեմատ տրանսպորտային ծառայությունների սակագների 0.2 % հավելաճը պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 1.0 % թանկացմամբ:
Հանրապետության դիտարկվող 2 քաղաքներում (այդ թվում մայրաքաղաքում) 2022թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.3 % հավելաճ, 8-ում՝ 0.2-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: