Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարենային մի շարք ապրանքների, այդ թվում՝ շաքարավազի գնաճին: Նա նշել է, որ երբ շաքարավազի գինը հասնի 700 դրամի, նոր կսկսեն վերահսկողություն իրականացրել: Գ. Գևորգյանը հավաստիացրել է նաև, որ ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ ավելի էժան են ապրանքները: Նրա խոսքով՝ դիզելային վառելիքի շուկայում ևս շոկային գներ առաջիկայում չեն սպասվում, առնվազն երկու ամսվա կտրվածքով ներկայիս գինը կպահպանվի:
Պատասխանելով Armenia Today-ի դիտարկմանը, որ ձեթը, ալյուրը որոշ խանութներում բացակայում են, և հարցին՝ այս առումով ի՞նչ իրավիճակ է, նա նշել է.
«Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, որևէ խնդիր չի լինելու: Հիմա տեսնում ենք այն իրավիճակը, ինչը կար Covid-ի ժամանակ: Ինձ համար անհասկանալի է այդքան մեծ ծավալով առևտուր անելը, որովհետև այդ ապրանքը մնալու է տներում ու փչանալու է»:
Մանրամասները՝ տեսանյութում: