Ռուբլիով առևտրաշրջանառության անցնելու դեպքում Հայաստանը կտուժի՞, թե՞ կշահի։ Այս հարցի շուրջ Armenia Today-ը զրույցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ։
Նրա համոզմամբ՝ առևտրաշրջանառությունն ու արտահանումն ավելի կհեշտանա, եթե այն իրականացվի ռուբլիով։
«Մենք ունենք ռուբլու ներհոսք, եթե չունենայինք այդ ժամանակ ես կանհանգստանայի։ Բայց բավականին ռուբլու ներհոսք ունենք Հայաստան։ Այն կարող է մեզ համար դրական ազդեցություն ունենալ, այսինքն՝ այդ միջնորդավորված փոխանցումը դոլարով դուրս կգա։ Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ՌԴ-ին նաև դոլարի հոսք է անհրաժեշտ»,- նկատեց փորձագետը։
Վիլեն Խաչատրյանն ԵԱՏՄ-ում ռուբլիով առևտրաշրջանառության անցնելու հետ կապված նաև խնդիրներ է տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում։