Շուկան ինքնակարգավորվող օրգանիզմ է։ Մենք չունենք գույքի գնի կամ վարձակալության արժեքի վրա ազդելու գործիքակազմ։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Հարցը հետևյալն էր, թե ՌԴ կամ Ուկրաինայի քաղաքացիները արդյո՞ք պատերազմի սկզբից ի վեր գույք են ձեռք բերել ՀՀ-ում, և ինչպե՞ս է նրանց մեծ հոսքը Հայաստան ազդել գնի վրա։
Խոսելով անշարժ գույքի թանկացման մասին՝ Թովմասյանն ասաց․
«Գտնվելով արձակուրդում՝ մամուլից եմ տեղեկացել, որ անշարժ գույքի գները բարձրացել են»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մեծ թվով ռուսներ և ուկրաինացիներ են գալիս հայաստան։ Չբավարարված պահանջարկի պատճառով Երևանում սրընթաց աճել են բնակարանների վարձակալության գները։
Մանրամասները՝ տեսանյութում։