Փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.4% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2022թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, իսկ 2-ում (այդ թվում` մայրաքաղաքում) գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Ձվի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ նվազել է 1.0%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 11.0%-ով: 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 7.8% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Ըստ վիճակագրության՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.2% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում:
Պանրի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ աճել է 17.2%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.8%-ով: 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 7.6%, 8.0% և 31.8%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3%, 0.8%, 3.7% և 1.4% գնաճ:
Թարմ կաղամբի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ աճել է 3.8 անգամ, իսկ 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 5.6% գնանկում:
Փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 71.4%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 8.3% գնաճ:
ԱՎԿ-ի համաձայն՝ 2022թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 1.95%: