Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ապրանքների ցանկի ընդլայնման մասին կողմերի առաջարկին, որը ժամանակավորապես ներմուծվում է ԵԱՏՄ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, նոր ցուցակում ընդգրկվել է կրիտիկական ներմուծման ապրանքների լայն անվանացանկը, մասնավորապես, սննդամթերքի և դրանց արտադրության համար բաղադրիչները, փաթեթավորման նյութերը, քիմիական արտադրանքը, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար բաղադրիչները:
«Արտաքին սահմանափակումների պայմաններում և հաշվի առնելով մաքսասակագնային կարգավորման միջոցի գործողության սեղմ ժամկետները, որոշվել է պարզեցնել դրա գործնական իրացման գործընթացը՝ հրաժարվելով ներմուծվող ապրանքների հիմնական մասի նպատակային նշանակության հաստատման անհրաժեշտությունից», – հաղորդագրության մեջ մեջբերվում է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի խոսքը: Նա հստակեցրել է, որ պարզեցումը վերաբերում է նաև Հանձնաժողովի կողմից նախկինում հավանության արժանացած արտոնություններին։
Նշվում է, որ որոշումը կտարածվի իրավահարաբերությունների վրա, որոնք ծագել են 2022 թվականի մարտի 28-ից: