Մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4.8 %, իսկ 2022թ. փետրվարի համեմատ 1.0 % գնաճ: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-1.2 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
2022թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.3 % և 7.6 % գնաճ:
Մարտին 2021 թվականին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 25.4 % և 39.9 %-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 0.2 % գնանկում և դիզելային վառելիքի 9.8 % գնաճ: