Նախորդ տարի Էկոնոմիկայի նախարարությունը և Զբոսաշրջության կոմիտեն մշակել են հյուրանոցային ստանդարտներ, որոնք գործելու են բոլոր կազմակերպությունների համար։
Այս մասին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա տեղեկացմամբ՝ այդ ստանդարտները հիմա համապատասխանեցնում են ՀՀ օրենսդրությանը, որից հետո կյանքի կկոչվեն։
«Մենք կստեղծենք ազգային ստանդարտ, և հյուրանոցները, ռեստորանները, հանրային սննդի բոլոր կազմակերպությունները, կախված իրենց սպասարկման որակից, կստանան 1-3 աստղ»,- մանրամասնեց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը չհիշեց, թե ինչ ժամկետներում ծրագիրը կավարտվի և կիրագործվի։