Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկել և հաստատել է շուրջ հինգ տասնյակ հարցեր:
ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նիստում հավանության է արժանացել ԵԱՏՄ երկրներում մաքսային-սակագնային միջոցների կայունության բարձրացման երրորդ փաթեթը։ Միության երկրների բիզնեսին աջակցելու համար մեկ տարով երկարաձգվել է Եվրասիական ռեեստրում գտնվող ապրանքների փորձաքննության ակտի գործողության ժամկետը։
Խորհուրդը նաև անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման շեմը բարձրացրել է մինչև հազար եվրո և 31 կգ: Մինչև երկու տարի ավելացել է ապրանքների որոշ կատեգորիաների ժամանակավոր ներմուծումը՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման: