Հայաստանի գործարարները Ստավրոպոլի երկրամասում հայկական պանրի առաջին արտադրությունն են սկսել։ Ձեռնարկությունը նախատեսում է օրական արտադրել մոտ մեկ տոննա պատրաստի արտադրանք։ Այս մասին TACC-ին հայտնել է գործարար Հասմիկ Շեկոյանը:
«Նախկինում մենք աշխատել ենք Հայաստանում, այնտեղից պանիր ենք բերել։ Որպեսզի չբերենք, մենք Ռուսաստանում արտադրամաս ենք կառուցել և որոշել ենք տեղում արտադրել։ Հիմա փորձնական ենք պատրաստում։ Սա Ստավրոպոլի երկրամասում հայկական պանրի առաջին արդյունաբերական արտադրությունն է, նման պանիրներ չեն արտադրում, մենք առաջինն ենք»,- ասել է նա։
Նշվում է, որ Ռուսաստանում արտադրությունը բացվել է լոգիստիկ դժվարությունների պատճառով՝ Հայաստանից պանրի առաքումով երբեմն դժվարություններ են առաջացել։ Ձեռնարկությունը նախատեսում է Ստավրոպոլի Քոչուբեևի շրջանում թողարկել ոչ միայն հայկական «Չանախ» և «Լոռի» պանիրներ, այլև պանրի այլ տեսակներ, այդ թվում՝ Սուլուգունի, Մոցարելլա, կաչոտա, գաուդա և հոլանդական պանիր:
«Ռուսաստանում այդ պանիրների պահանջարկ կա, մարդկանց դուր է գալիս, դրա համար էլ ընդլայնում ենք տեսականին։ Արտադրությունը նախատեսված է օրական 10 տոննա կաթի վերամշակման և օրական մոտ մեկ տոննա պատրաստի արտադրանքի թողարկման համար: Մայիսին արտադրանքն արդեն կլինի շուկայում»,- նշել է Հասմիկ Շեկոյանը։