Հայ գործարարների ասոցիացիան հանդիպում ունեցավ հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների մոկովյան կենտրոնում։ Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խումբը։
Հանդիպմանը ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հայտարարեց հայ գործարարների Buissup Hackathon-ի երիտասարդական մրցույթի առաջին փուլի մասին։
Ծրագրի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց նախագծերը ներկայացնել պրոֆեսիոնալ ժյուրիին, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին և ներդրողներին։