Շուրջ 560 000 թոշակառուից 390 000-ը բանկային քարտով է ստանում թոշակը, իսկ 80 000 նպաստառուից՝ 1000-ը:
Այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ աշխատանքոի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով թոշակառուներին անկանխիկ գնումներ կատարելիս մինչև 10 տոկոս գումարի վերադարձի ծրագրին։
Արդեն 3 բանկ միացել է ծրագրին՝ «Արդշինբանկը», Հայբիզնեսբանկը» և «ՎՏԲ-Հայաստան բանկը»:
Հուլիսի 1-ից ծրագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո նաև մնացած մասն էլ կփորձեն անցնել անկանխիկ գնումներ անելուն։