Սեպտեմբերի 20–ին Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար համաժողովը` «Հայկական բիզնես ֆորում-2022»-ը:
Միջոցառումը կմիավորի հարյուրավոր գործարարների՝ տնտեսական զարգացման նոր խթան հաղորդելու և Հայաստանում նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։ Հայկական գործարար համաժողովը երկրորդ անգամ կանցկացվի հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Նշենք, որ հայկական 2022 գործարար համաժողովը կդառնա հայ գործարարների ասոցիացիայի եզրափակիչ միջոցառումը, որտեղ կներկայացվեն ասոցիացիայի կողմից հայտարարված ստարտափների մրցույթի հաղթող նախագծերը: Ընտրությունից հետո լավագույն նախագծերը կմասնակցեն Buissup Global Forum ծրագրին, որը նախատեսված է սեպտեմբերի 5-ին: Buissup Global Forum-ի արդյունքներով կընտրվեն 10 լավագույն նախագծերը, որոնց համատեղ կֆինանսավորեն Հայ գործարարների ասոցիացիան և «Տաշիր» ընկերությունների խումբը:
Հայ գործարարների ասոցիացիան այս նախագծի շրջանակներում մի շարք միջոցառումներ կանցկացնի: Ինչպես ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, առաջին միջոցառումը տեղի կունենա հունիսի 11-ին:
Buissup-կոնֆերանս է լինելու Buissness. Next Station անվանումով, որն իր հարկի տակ կհավաքի ավելի քան հազար երիտասարդ գործարարների:Ննրանք կպատմեն իրենց նախագծերի մասին և կկիսվեն փորձով: «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ասոցիացիան հուլիսի 9-10-ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Կապանում հաքաթոններ կանցկացնի: Միջոցառումներն անցկացվելու են մրցույթային ձևաչափով. թիմերը պետք է կարճ ժամանակում մշակեն արտադրանքի նախատիպը (օրինակ՝ վեբ-ծառայությունը կամ բջջային հավելվածը) որոշակի խնդրի լուծման համար, որին բախվել է գործարար պատվիրատուն: Մասնակիցները կարող են լինել ծրագրավորողներ, դիզայներները և բիզնեսի տարբեր ոլորտների ղեկավարներ: Լավագույն թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու Buissup Global Forum 2022-ին: