Եվրոպական միությունից 2021 թվականին ստացվել է 4 մրդ 875,4 մլն դրամի դրամաշնորհ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:
Նրա խոսքով՝ 2021-ի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից 88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերն ու փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետբյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը:
Նախարարի խոսքով՝ ծախսվել է ընդհանուր առմամբ 17 մլրդ 684.8 մլն դրամ։