Wildberries-ն արտասահմանյան գործընկերների հետ անցել է ազգային արժույթով հաշվարկների: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Բելառուսի ձեռնարկատերերը ստանում են բելառուսական ռուբլի, Ղազախստանը՝ տենգեով, Հայաստանը՝ դրամով, Ղրղզստանը՝ սոմով, Ուզբեկստանը՝ սումով, հայտնել են ընկերությունում։
Նոր ֆինանսական քաղաքականությունը վերաբերում է ինչպես ապրանքներ վաճառողներին, այնպես էլ գործընկեր պիկապ կետերի և գործընկեր տեսակավորման կենտրոնների սեփականատերերին: